Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` MH17-ի գործով դատական ատյանի մասին բանաձևը

10:38, հինգշաբթի, 30 հուլիսի, 2015 թ.
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` MH17-ի գործով դատական ատյանի մասին բանաձևը

Ռուսաստանը վետո է դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` Ուկրաինայում կործանված մալայզիական «Բոինգ»-ի գործով դատական ատյանի մասին բանաձևին: Բանաձևին կողմ են քվերակել ԱԽ անդամ 11 երկիր, ինչը բավական է բանաձևի ընդունման համար, սակայն Ռուսաստանն օգտվել է վետոյի իր հնարավորությունից ու արգելափակել է դրա ընդունումը: Եվս 3 երկիր` Անգոլան, Վենեսուելան և Չինաստանը ձեռնպահ են քվերակել, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Բանաձևի տեքստում, որը 2 էջից քիչ ավել է, Դոնեցկի մերձակայքում տեղի ունեցած ողբերգությունը որակավորվում է իբրև «սպառնալիք` ընդդեմ համաշխարհային խաղաղության ու անվտանգության»: Դրանով նախատեսվում է դատական ատյան ստեղծել «մեկ հիմնական նպատակով` հանցագործության համար պատասխանատու անձանց նկատմամբ քրեական հետապնդում սկսելու»:

Ռուսաստանը կտրականապես դեմ է այս ձևակերպմանն ու պնդում է, որ այս դեպքում խոսքը գնում է սոսկ քրեական հանցագործության մասին:

Ինչպես հաղորդում է «Դոյչե Վելեն», մի շարք երկրներ քննադատել են Ռուսաստանի այս քայլը: Քննադատողների թվում են մասնավորապես Մալայզիան, Ուկրաինան:

7895 | 0
Facebook