Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Վարչապետը տվել է ՀԷՑ-ի նոր սեփականատիրոջ անունը. «Ժամանակ»

09:33, հինգշաբթի, 30 հուլիսի, 2015 թ.
Վարչապետը տվել է ՀԷՑ-ի նոր սեփականատիրոջ անունը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Գրեթե մեկ ամիս առաջ խոստացված ՀԷՑ-ում անցկացվելիք աուդիտը այդպես էլ չի կազմակերպվում, սակայն կառավարությունն առանց աուդիտի արդյունքների էլ հստակեցրել է ՀԷՑ-ի ճակատագիրը:

«Ժամանակի» տեղեկություններով՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանն օրերս իր մերձավոր շրջապատի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ մինչև հոկտեմբեր ՀԷՑ-ի սեփականատերը փոխվելու է, և այն ձեռք է բերելու Սամվել Կարապետյանը:

Աբրահամյանը վստահեցրել է, որ այս պայմանավորվածությունը կայացվել է Ռուսաստանի իշխանությունների հետ ամենաբարձր մակարդակով»:
     Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

7702 | 2
Facebook