Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հոլիվուդյան դերասան Ռուռկը կրկին ռինգ է վերադառնում

22:03, հինգշաբթի, 30 հուլիսի, 2015 թ.
Հոլիվուդյան դերասան Ռուռկը կրկին ռինգ է վերադառնում
     Ամերիկացի դերասան Միքի Ռուռկը մտադիր է աշնանը ռինգ վերադառնալ։ Այս մասին հայտնել է նրա գործակալ Վադիմ Կոռնիլովը։
«Մենք դեռ տարբերակներ ենք դիտարկում։ Դա կլինի 6 ռաունդանոց մենամարտ։ Միքին արդեն 1,5 ամիս է, ինչ մարզվում է»,- նշել է Կոռնիլովը։
Հիշեցնենք, որ 62-ամյա Ռուռկը 2014-ի նոյեմբերին նոկաուտով հաղթել է 29-ամյա Էլիոթ Սեյմուրին։ Մենամարտը տեղի է ունեցել Մոսկվայում։
Հիշեցնենք, որ Ռուռկը սկսել է բռնցքամարտով զբաղվել 12 տարեկանում, սակայն հետագայում լքել է պրոֆեսիոնալ ռինգը։ 1991 թվականին նա վերադարձել է ռինգ՝ անցկացնելով 8 մենամարտ։ Նրա մարզիչն էր Ֆրեդի Ռոուչն, ով աշխատել է նաև Մայք Թայսոնի և Օսկար Դե Լա Խեայի հետ։ Ռուռկը 6 հաղթանակ տոնել, որոնցից 4-ը՝ նոկաուտով, և 2 մենամարտ ոչ-ոքի է ավարտել։
6946 | 0
Facebook