Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Անջելինա Ջոլին վրդովված է, նրա որդեգրուհին ցանկանում է վերադառնալ կենսաբանական մոր մոտ. ԶԼՄ-ներ

18:30, չորեքշաբթի, 29 հուլիսի, 2015 թ.
Անջելինա Ջոլին վրդովված է, նրա որդեգրուհին ցանկանում է վերադառնալ կենսաբանական մոր մոտ. ԶԼՄ-ներ

Արևմտյան լրատվամիջոցները, որոնք պարբերաբար գրում են, թե Անջելինա Ջոլի-Բրեդ Փիթ զույգի ամուսնությունը կործանման եզրին է, այժմ էլ հայտարարել են, որ իրենց տվյալներով՝ նրանց որդեգրուհին՝ 10-ամյա Զախարան, այլևս չի ուզում ապրել աստղային զույգի հետ և ցանկանում է հանդիպել իր կենսաբանական մորը: Ըստ դերասանուհու մտերիմների՝ Անջելինան այս կապակցությամբ վրդովված է ու տագնապած, նա վախենում է, որ իրենից կխլեն դստերը:

Այս մտավախություններն անհիմն չեն, քանի որ երեխայի որդեգրումն այնքան էլ հստակ չէ: Երբ 2005-ին Ջոլին 6-ամսական հյուծված փոքրիկին տարել է Եթովպիայից, հայտարարվել է, թե նրա մայրը՝ Մենթեաուբը, մահացել է ՁԻԱՀ-ից: Սակայն ավելի ուշ պարզվել է, որ նա ողջ-առողջ է, ավելին, չի հրաժարվում իր երեխայից ու պահանջում է վերադարձնել նրան:

Աստղային զույգի կյանքը փորփրող պարբերականները նաև հայտնում են, թե դերասանների ընտանիքում մշտական լարվածություն կա հարազատ ու որդեգրյալ երեխաների միջև, ինչից լարվում են նաև Ջոլիի ու Փիթի հարաբերությունները, նրանք օրերով իրար հետ չեն խոսում, իսկ ամուսնությունը կանգնած է լուծարման եզրին:

Հիշեցնենք, որ աստղային զույգը մեծացնում է 6 երեխայի, որոնցից 3-ն են հարազատ՝ դուստր Շայլոն ու երկվորյակներ Նոքսն ու Վիվյենը:

13384 | 0
Facebook