Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ծովաորորը հարձակվել է զբոսաշրջիկի վրա և խլել նրա թանկարժեք սմարթֆոնը

21:05, չորեքշաբթի, 29 հուլիսի, 2015 թ.
Ծովաորորը հարձակվել է զբոսաշրջիկի վրա և խլել նրա թանկարժեք սմարթֆոնը

Անգլիայի Քորնուոլ կոմսության ծովափերից մեկում իր ընտանիքի հետ միասին հանգիստ անցկացնող զբոսաշրջիկի հետ զարմանալի դեպք է տեղի ունեցել: Ինչպես գրում է «Sun»-ն, զբոսաշրջիկ Դերիլ Գետլանդի սմարթֆոնը հանգստի ժամանակ գողացել է Փորփերլո նավահանգստի վրայով թռչող ծովաորորներից մեկը:

Գետլանդը նշել է, որ ինքն ընտանիքի` կնոջ և դստեր հետ նավահանգտում խեցգետին բռնելիս է եղել և այդ ամենը միաժամանակ լուսանկարելիս, երբ երկնքում ճախրող ծովաորորներից մեկը հանկարծակի հարձակվել է նրա վրա և խլել ավելի քան 700 դոլար արժողությամբ սմարթֆոնն ու հեռանալով նավահանգստի մոտից՝ գցել այն ծովը:

Աղբյուրը նշում է, որ վերջին շրջանում Անգլիայի այդ հատվածում հաճախակի են դարձել ծովաորորների հարձակումներն այնտեղ հանգստացող զբոսաշրջիկների վրա: Վերջերս այնտեղ հանգստի մեկնած՝ Բրիստոլի 48-ամյա բնակիչն այժմ հենակների միջոցով է կարողանում տեղաշարժվել, քանի որ նավահանգստում հեծանիվ քշելու ժամանակ ծովաորորները հարձակվել են 48-ամյա տղամարդու վրա և գետնին տապալել նրան:

8430 | 0
Facebook