Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կնոջ գլուխը՝ որպես հարսանեկան նվեր «Իսլամական պետությունում»

15:00, չորեքշաբթի, 29 հուլիսի, 2015 թ.
Կնոջ գլուխը՝ որպես հարսանեկան նվեր «Իսլամական պետությունում»

«Իսլամական պետության» խալիֆ Աբուբաքր ալ-Բաղդադին թույլ է տվել գլխատել մի կնոջ, որ նրա գլուխը մատուցվի որպես ամուսնական նվեր: Այս մասին հայտարարել է «ԴըԴեյլիՄեյլ»-ը:

Ինչպես պատմել է շառիաթի կանացի դատարանի նախկին աշխատակցուհի Լինան, ով փախել է իսլամիստների հակառակորդների ճամբար, կրոնական կանացի դատարանի դատավորներից մեկի ամուսինը մահացել է մարտի ընթացքում: Նրա այրին պահանջել է նոր ամուսին, իսկ որպես ամուսնական նվեր՝ որևէ «անհավատի» գլուխ: Սակայն խալիֆը որոշել է, որ կինը իրավունք չունի պահանջել տղամարդու կյանքն ու առաջարկել է կտրել հենց Լինայի գլուխն, ում կասկածել են լրտեսության համար:

Լինան նաև հայտնել է, որ շառիաթի կանացի ոստիկանությունում աշխատում է առնվազն 5 բրիտանուհի՝ ներառյալ էթնիկ անգլուհիների:

7651 | 2
Facebook