Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Օլանդն Իրանի նախագահին Փարիզ է հրավիրել

12:22, չորեքշաբթի, 29 հուլիսի, 2015 թ.
Օլանդն Իրանի նախագահին Փարիզ է հրավիրել

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն Իրանի նախագահ Հասան Ռոհանիին հրավիրել է նոյմեբերին այցելել Փարիզ: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս»-ը` հղում անելով իրանական «IRNA» գործակալությանը:

Աղբյուրը նշում է, որ իրանական կողմին հրավերի մասին տեղեկացրել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը, ով այս պահին գտնվում է Թեհրանում:

Նշենք, որ Լորան Ֆաբիուսի` Թեհրան կատարած այցը ձգվելու է մինչև օգոստոսի 2-ը: Ֆրանիսայի արտգործնախարարն արդեն հանդիպել է Իրանի արտգործնախարար Մուհամմադ Զարիֆի հետ, իսկ այսօր ավելի ուշ հանդիպում է ունենալու նաև Իրանի նախագահ Հասնա Ռուհանիի հետ:

8417 | 0
Facebook