Համացանցում հայտնվել են Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի նախկին խոսնակ Ջոն Սյուելի լուսանկարները՝ նարնջագույն կրծկալով և կաշվե պիջակով: Ինչպես կանխատեսում է «ԴըՍան»-ը, հագուստն, ամենայն հավանականությամբ, պատկանել է այն մարմնավաճառին, ում հետ Սյուելը ժամանակ է անցկացրել:
Նշենք որ նախօրեին Սյուելը հրաժարական է տվել: Քաղաքական գործիչը ստիպված է եղել դիմել այդ քայլին, քանի որ համացանցում է հայտնվել տեսանյութ, որտեղ նա, մարմնավաճառների ընկերակցությամբ, կոկային է շնչում: