Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Աշխարհի նախկին չեմպիոն Հոփկինսը մտադիր է մենամարտել Արթուր Աբրահամի հետ

20:36, երեքշաբթի, 28 հուլիսի, 2015 թ.
Աշխարհի նախկին չեմպիոն Հոփկինսը մտադիր է մենամարտել Արթուր Աբրահամի հետ
     Միջին և կիսածանր քաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոն 50-ամյա Բերնարդ Հոփկինսը հայտարարել է, որ ցանկանում է մենամարտել WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի հետ:
«Ես չեմ ավարտել կարիերաս։ Հիմա խոսակցություններ են գնում, որոնք, հուսամ, կբերեն նրան, որ կմենամարտեմ WBO-ի չեմպիոնի հետ: Պատճառներից մեկն այն է, որ ես 50 տարեկան եմ և գիտեմ, որ ունենալու եմ հզոր աջակցություն տարիքով մարդկանց կողմից»,- ասել է բռնցքամարտիկը։
3822 | 0
Facebook