Խնդրում ենք սպասել...

Միջազգային

100 կմ/ժ արագություն` 1,785 վայրկյանում. սահմանվել է մեքենայի թափառքի աշխարհի նոր ռեկորդ

19:38, երեքշաբթի, 28 հուլիսի, 2015 թ.
100 կմ/ժ արագություն` 1,785 վայրկյանում. սահմանվել է մեքենայի թափառքի աշխարհի նոր ռեկորդ
     Գերմանիայի ուսանողական թիմերից մեկը մեքենայի թափառքի աշխարհի նոր ռեկորդ է սահմանել։ Շտուտգարդի համալսարանի «GreenTeam» թիմի կողմից ստեղծված էլեկտրամոբիլը կարողացել է զարգացնել 100 կմ/ժ արագությունն ընդամենը 1,779 վայրկյանում՝ գերազանցելով նախորդ ռեկորդը 0,006 վայրկյանով։
Մրցավազքը տեղի է ունեցել Յադա Վեզերի օդանավակայանում։ Մեքենայի ղեկին էր արշավորդուհի Փրիսքա Շմիդը։
Նշենք, որ նախորդ ռեկորդը սահմանվել է Շվեյցարիայի բարձրագույն տեխնիկական դպրոցի ուսանողների ստեղծած մեքենայով, որը 100 կմ/ժ արագություն է զարգացրել 1,785 վայրկյանում։
Հատկանշական է, որ գերմանացիների մեքենան հզորությամբ զիջում է շվեյցարացիների մեքենային։
8970 | 0
Facebook