Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չեռնոբիլի աղետից հետո լքված ուկրաինական Պրիպյատ քաղաքը

16:20, երեքշաբթի, 28 հուլիսի, 2015 թ.
Չեռնոբիլի աղետից հետո լքված ուկրաինական Պրիպյատ քաղաքը

Ավստրիացի լուսանկարիչ Լորան Վերանտը ներկայացրել է 1986թ. ապրիլի 26-ին տեղի ունեցած Չեռնոբիլի աղետից հետո անմարդաբնակ և լքված դարձած ուկրաինական Պրիպյատ քաղաքի այժմյան տեսքը:

Ինչպես գրում է «Դեյլի Մեյլ»-ը, մոտ 50 հազար բնակիչներով և գեղեցիկ ճարտարապետությամբ այդ քաղաքը մի ժամանակ համարվում էր ապագայի քաղաք` խոստումնալից լինելով հատկապես ժամանակակից ճարտարապետության զարգացման ոլորտում: Այժմ սակայն քաղաքը վերածվել է անտերության, ուր չկա մարդկային ոչ մի շունչ և շուրջբոլորը լքված շինություններ են` հիվանդանոցներ, դպրոցներ և երբեմնի բնակելի շենքերով:

16541 | 0
Facebook