Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սցենարը կարդալիս չես կարողանում զսպել ծիծաղդ». «Մի անգամ հիվանդանոցում» ֆիլմի պրեմիերան կկայանա աշնանը

19:03, երեքշաբթի, 28 հուլիսի, 2015 թ.
«Սցենարը կարդալիս չես կարողանում զսպել ծիծաղդ». «Մի անգամ հիվանդանոցում» ֆիլմի պրեմիերան կկայանա աշնանը

«Ինձ համար շատ կարևոր է, երբ ֆիլմի սցենարի հիմքում ընկած է լինում դրամատուրգիա»,-ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռեժիսոր, դերասան Կարո Բալյանն, ում խոսքով`հաջողության երկրորդ նախադրյալը` թեʹ տեխնիկական, և թեʹ դերասանական անձնակազմի պրոֆեսիոնալ մոտեցումն է: «Սցենարը կարդալիս չես կարողանում զսպել ծիծաղդ»,-խոստովանեց Կարոն, ում ֆիլմի սցենարում առավել գրավում են անսպասելի դրվագները:

Համազգային թատրոնը, «Էս-էյջ» փրոդաքշնն ու «Մենք» ֆիլմ ընկերությունը, շուտով հանդիսատեսի դատին կհանձնեն «Մի անգամ հիվանդանոցում» կատակերգական ֆիլմը: Ֆիլմում դեպքերն ընթանում են հիվանդանոցում: «Նկարահանումները տեղի են ունենում Գյումրի բժշկական կենտրոնում: Ռեժիսորը Սերգեյ Հայրապետյանն է, օպերատորը` Արման Օրդյանը: Նկարահանումները սկսել ենք հուլիսի 18 ից: Այս պահին գտնվում ենք Գյումրիում, ու հենց հիմա էլ նկարահանումներ են ընթանում»,-մեզ հետ զրույցում ասաց դերասանն, ում խոսքով` աշնանը պատրաստվում է ֆիլմի պրեմիերան:

6902 | 0
Facebook