Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Չինացին սեփական ձեռքերով ստեղծել է իր երազանքի սուպերմեքենան

21:05, երեքշաբթի, 28 հուլիսի, 2015 թ.
Չինացին սեփական ձեռքերով ստեղծել է իր երազանքի սուպերմեքենան

Չինացի երիտասարդը ողջ կյանքը երազել է սուպերմեքենա ունենալու մասին, սակայն գիտակցելով, որ իր ունցած գումարը երբեք չի բավականացնի, նա իր երազանքի մեքենան ինքնուրույն է ստեղծել: Ճիշտ է, սեփական ձեռքերով ստեղծված մեքենան աչքի է ընկնում միայն արտաքին տեսքով, քանի որ դրա հնարավորություններն ամենևին էլ մոտ չեն սուպերմեքենաների հնարավորություններին:

27-ամյա երիըասարդին մեքենան ստեղծելու համար անհրաժեշտ են եղել ապակե մանրաթել, խողովակաձև կարկասներ և փոքրիկ էլեկտրաշարժիչ: Ընդհանուր առմամբ` նա ծախսել է ընդամենը 5000 դոլար: Նրա ստեղծած կարմիր մեքենան շատ թեթև է կշռում ու կարող է զարգացնել մինչև 40 կմ/ժամ արագություն:
8426 | 0
Facebook