Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Երիկամներում քարեր ունեցողներին խորհուրդ է տրվում հաճախ ուտել վարունգ

22:01, երեքշաբթի, 28 հուլիսի, 2015 թ.
Երիկամներում քարեր ունեցողներին խորհուրդ է տրվում հաճախ ուտել վարունգ

Վարունգը լի է վիտամիններով` B1, B3, B5, C: Այն պարունակում է երկաթ, կալիում, մագնեզիում, ֆոսֆոր: Վարունգի մեջ պարունակվող հեղուկը ավելի դանդաղ է ներծծվում և ավելի շուտ է հեռացվում օրգանիզմից, քան սովորական ջուրը: Նման հատկության և պարունակվող հեղուկի առատության շնորհիվ օրգանիզմն ազատվում է ավելորդ նյութերից, նաև նվազում է խոլեստերինի բաղադրությունը, ակտիվանում է սրտամկանի և երիկամների աշխատանքը։

Վարունգը նաև օգտակար է երեխաներին: Դրա մեջ պարունակվող յոդը հեշտությամբ է յուրացվում օրգանիզմում կանոնավոր ուտելու դեպքում նվազում է վահանագեղձի հիվանդությունների առաջացման վտանգը։

Դիետոլոգները խորհուրդ են տալիս վարունգն ընդգրկել նիհարեցնող` ցածր կալորիականությամբ սննդակարգերում, կամ շաբաթական մեկ օր ուտել միայն վարունգ։ Նրանք, ովքեր երիկամներում քարեր ունեն, բժիշկները խորհուրդ են տալիս հաճախ օգտագործեք վարունգ:

12531 | 0
Facebook