Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Մածունն ու թանը` շոգից պաշտպանվելու լավագույն միջոցներից են

15:08, երեքշաբթի, 28 հուլիսի, 2015 թ.
Մածունն ու թանը` շոգից պաշտպանվելու լավագույն միջոցներից են
     Ամառվա շոգից պաշտպանվելու լավագույն միջոցներից մեկը կաթնաթթվային մթերքների պարբերաբար օգտագործելն է: Ամռան շոգ ամիսներին խորհուրդ է տրվում օգտագործել մեծ քանակությամբ թան և մածուն: Մածունն ու թանը օժտված են բարձր բիոքիմիական ակտիվությամբ և պարունակում են կենդանի կաթնաթթվային մանրէներ, որոնք չեզոքացնում են օրգանիզմում առկա բացասական բակտերիաների ազդեցությունը: Դրանք ոչ միայն հագեցնում են ծարավն, այլ նաև թույլ չեն տալիս, որ օրգանիզմը ջրազրկվի: Կաթնաթթվային մթերքների օգտագործումը օգնում է նաև խուսափել ամռան ամիսներին այդքան հաճախ հանդիպող սննդային թունավորումներից:
     «Աշտարակ-Կաթ» ընկերությունն իր սպառողներին առաջարկում է շոգին դիմակայել «Դասական» կաթնամթերքի, ինչպես նաև «Կովիկ» ցածր յուղայնությամբ կաթնամթերքի օգնությամբ: Դասական կաթնամթերքի սիրահարներին ընկերությունն առաջարկում է 3.2% յուղայնութամբ մածուն և 0.7% յուղայնությամբ թան: Իսկ եթե ցանկանում եք ազատվել ավելորդ քաշից, նվազեցնել սրտի կաթվածի հավանականությունը և ունենալ բարեկազմ մարմին, ապա խորհուրդ է տրվում օգտագործել «Կովիկ» բրենդի ցածր յուղայնությամբ կաթնաթթվային մթերքները: Այսպիսով՝ ամռան ամիսներին օգտագործելով կաթնամթերք՝ մասնավորապես մածուն և թան, դուք բարելավում եք մարսողությունը, բարձրացնում իմունիտետը, մեղմում ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունն ու պարզապես զովանում և դիմակայում ամռան տապին:
5173 | 0
Facebook