Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայրը 3 մանկահասակ երեխաների հետ մխրճվել է բեռնատարի անիվների տակ

10:53, երեքշաբթի, 28 հուլիսի, 2015 թ.
Հայրը 3 մանկահասակ երեխաների հետ մխրճվել է բեռնատարի անիվների տակ
     Ռուսաստանի Սվերդլովսկի մարզում հայրը 3 մանկահասակ երեխաների հետ մանկասայլակով անթույլատրելի հատվածով փորձել է հատել ճանապարհը, երբ նրանց հարվածել է բեռնատար ավտոմեքենան: Բախման հետևանքով հայրը, ով պատահարի բուն մեղավորն է, չի տուժել, իսկ նրա 3 երեխաները մարմնական ծանր վնասվածքներ են ստացել: Նրանցից մեկը ավելի քան 10 մետր դուրս է թռել մանկասայլակից: Վարորդն էլ, ճանապարհային երթևեկության կանոնները խախտող տղամարդուն նկատելով, փոխանակ արգելակելու` ավելացրել է արագությունը, որպեսզի հասցնի շրջանցել նրանց:
14050 | 2
Facebook