Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ջիվանու ազգականներն ուզում էին երկու հազար դոլարով վաճառել նրա տունը. «Իրավունք»

10:15, երեքշաբթի, 28 հուլիսի, 2015 թ.
Ջիվանու ազգականներն ուզում էին երկու հազար դոլարով վաճառել նրա տունը. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Հուլիսի 25-ին աշուղ Ջիվանու ծննդավայրում` Կարզախում, մեծ հանդիսավորությամբ նշվեց «Ջիվանական օրեր» ամենամյա տոնակատարությունը, որի ընթացքում Հայաստանից և Ախալքալաքի տարբեր շրջաններից ժամանած հյուրերը Կարզախը վերածեցին մեծ բեմի, որտեղ հնչեցին միայն Ջիվանու ստեղծագործությունները: Այդ գեղեցիկ հնչյունների ներքո էլ «Աջակցություն Ջավախքին» հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի ունեցավ մեծն աշուղի տուն-թանգարանի հիմնարկեքի արարողությունը:

Հայաստանից և Թբիլիսիից ժամանած բարձրաստիճան հյուրերի ներկայությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը օրհնանքով հիշատակի գլանակը տեղադրեց պատի մեջ և հայտարարեց շինարարական աշխատանքների մեկնարկը: Թանգարանի նախագծի հեղինակը ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանն է: Թանգարանը, որը բաղկացած կլինի մի քանի ցուցասրահներից` իր դռները այցելուների առջեւ կբացի 2016 թվականի ամռանը` Ջիվանու ծննդյան 170-ամյակին ընդառաջ: Ցուցասրահներն անհրաժեշտ ցուցանմուշներով համալրելու համար առաջիկայում կիրականացվի աշուղին պատկանող իրերի, գրքերի, լուսանկարների, երաժշտական գործիքների հավաքագրման աշխատանքներ:

Աշուղ Ջիվանու մահից հետո նրա տանը բնակվել են ազգականները, ովքեր 15 տարի առաջ 2 հազար դոլարով որոշել էին վաճառել այն: Սակայն աշուղի ծոռները տուն-թանգարանի վերածելու նպատակով գնել են հոգևոր առումով մեծ արժեք ներկայացնող տունը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

4635 | 0
Facebook