Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեքսիկական քաղաքում հայտնաբերել են եղբայրական 60 գերեզման

18:35, երկուշաբթի, 27 հուլիսի, 2015 թ.
Մեքսիկական քաղաքում հայտնաբերել են եղբայրական 60 գերեզման

Մեքսիկայում անցյալ սեպտեմբերին անհետացած 43 ուսանողների որոնողական աշխատանքների ընթացքում եղբայրական 60 գերեզման են հայտնաբերել: Ընդհանուր առմամբ` այս գերեզմաններում հայտնաբերվել է 129 դի:

Տեղեկատվությունը տարածել է Մեքսիկայի Գլխավոր դատախազությունը` պատասխանելով «ԱսոշիեյթիդՓրես» գործակալության հարցմանը:

Հիշեցնենք, որ ուսանողներն ակտիվորեն մասնակցել են սեպտեմբերի 26-ին տարվող բողոքի ակցիաներին, որոնք ընթացել են ոստիկանության հետ բախումներով:

Ցույցի բազմաթիվ անդամներին ոստիկանները տարել են անհայտ ուղղությամբ` ոմանց հանձնելով թմրավաճառ գրոհայիններին:

Մեքսիկական իշխանությունների տվյալներով` հնարավոր է, որ ուսանողներին սպանել են, իսկ դիերը` ոչնչացրել: Այս ամբողջ ժամանակահատվածում ճանաչել են միայն մեկ ուսանողի դի:

Ընդհանուր առմամբ` այդ օրը բախման արդյունքում մահացել է 6 մարդ, 17-ը վիրավորվել է, 57-ն անհետ կորել, որոնցից 14-ը հետո վերադարձել է տուն:

Ցուցմունք տվող ոստիկանները խոստովանել են, որ ցուցարարներին ձերբակալելու հրաման տվել է Իգուալ քաղաքի քաղաքապետն, ում դուր չի եկել նրանց անհնազանդությունը:

8490 | 0
Facebook