Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Սխալներ, որ մենք թույլ ենք տալիս ատամները մաքրելիս

16:35, կիրակի, 26 հուլիսի, 2015 թ.
Սխալներ, որ մենք թույլ ենք տալիս ատամները մաքրելիս

Ատամնաբույժները մատնանշում են մի շարք սխալներ, որոնք մենք թույլ ենք տալիս մեր ատամները մաքրելու ժամանակ: Այսպես, նրանք խորհուրդ չեն տալիս ատամները մաքրել ուտելուց անմիջապես հետո: Պատճառն այն է, որ սնունդն ու խմիչքները փափկացնում են ատամի էմալը և խախտում թթվահիմնային հավասարակշռությունը: Իսկ ուտելուց անմիջապես հետո խոզանակով ատամները լվանալը հավելյալ վնաս է էմալի համար: Ավստրալացի գիտնականները խորհուրդ են տալիս ատամները մաքրել ուտելուց առնվազն կես ժամ հետո՝ նախապես մի փոքր կաթ խմելով:

Չի կարելի նաև ընտրել կոպիտ խոզանակ, դա ատամների համար սթրեսային ու ավերիչ նշանակություն է ունենում: Պետք է ընտրել փափուկ մազիկներով խոզանակ, որը չի վնասի էմալն ու դժվարահասանելի հատվածները կմաքրի առանց լնդերի վրա հավելյալ ճնշման:

Ատամնաբույժները նաև խորհուրդ են տալիս ատամները լվանալ առնվազն 2 րոպե, առանց շտապելու խոզանակելով դժվարահասանելի բոլոր հատվածները: Չի կարելի նաև ուշադրություն դարձնել միայն առջև երևացող ատամների վրա, ու կիսամաքուր թողներ ետևի ծամող ատամները, քանի որ հենց դրանց արանքներում են մնում սննդի մնացորդներն ու հենց դրանք առավել շատ խնամքի կարիք ունեն:

13488 | 0
Facebook