Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Եգիպտացորենը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը

22:08, կիրակի, 26 հուլիսի, 2015 թ.
Եգիպտացորենը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը

Եգիպտացորենը միակ մթերքն է, որի բոլոր մասերում ոսկի է պարունակվում, 100 գ հատիկները 0,5 միկրոգրամ Au են պարունակում, իսկ մարդու օրգանիզմի պահանջարկը տատանվում է 2-4 մկգ սահմաններում։

Եգիպտացորենը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը: Այն օգնում է փորկապության, ինչպես նաև՝ թութքի խնդիրների ժամանակ: Եգիպտացորենը հիանալի պրոֆիլակտիկ միջոց է հաստ աղիի քաղցկեղը կանխելու և արյան մեջ խոլեստերինի մակարդակն իջեցնելու համար: Պարունակում է մեծ քանակությամբ ֆոլաթթու , այդ պատճառով դրա համար խորհուրդ է տրվում հղի կանանց և կերակրող մայրերին:

Շատ առողջարար է նաև եգիպտացորենի ձեթը, որը խորհուրդ է տրվում օգտագործել շաքարային դիաբետի և ճարպակալման խնդիրներ ունեցող մարդկանց:

Սակայն, այն խորհուրդ չի տրվում օգտագործել այն անձանց, ովքեր հակում ունեն տրոմբների առաջացման, արյան մակարդման բարձրացման և տրոմբոֆլեբիտի: Այն հակացուցված է խոցի, 12-մատնյա աղիի խնդիրների և ցածր քաշի դեպքում:

8036 | 0
Facebook