Խնդրում ենք սպասել...

Միջազգային

11-ամյա տղան սպանել է մոր կենակցին

16:30, շաբաթ, 25 հուլիսի, 2015 թ.
11-ամյա տղան սպանել է մոր կենակցին

Մերձմոսկվայում 5-րդ դասարանի աշակերտն սպանել է իր 37-ամյա մոր 28-ամյա կենակցին` դանակի հարվածներ հասցնելով նրա մեջքին, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

«ԼայֆՆյուզ»-ն էլ հայտնում է, որ երեխան տղամարդուն «ալֆոնս» (կնոջ հաշվին ապրող) է անվանել, իսկ վերջինը հարվածել է նրան: Դրանից հետո 11-ամյա տղան մի քանի անգամ դանակով հարվածել է սեղանի մոտ նստած տղամարդու մեջքին: Ստացած վնասվածքներից նա մահացել է:

Հարուցվել է քրեական գործ, սակայն երեխան քրեական պատասխանատվության չի ենթարկվի, քանի որ չի լրացել նրա 14 տարին:

18281 | 5
Facebook