Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ճանապարհ, որը օրը 2 անգամ ծածկվում է ջրի 4 մետրանոց ծածկույթով

23:01, ուրբաթ, 24 հուլիսի, 2015 թ.
Ճանապարհ, որը օրը 2 անգամ ծածկվում է ջրի 4 մետրանոց ծածկույթով

Պասսաժ դյու Գուա՝ սա մի ճանապարհ է, որը նեղուցի հատակով իրար է կապում Ֆրանսիայի մայրցամաքային հատվածը Նուարմուտե կղզու հետ: Օրական 2 անգամ, մակընթացությունների ժամանակ այն մի քանի ժամով պիտանի է դառնում երթևեկության համար: Մնացած ժամանակահատվածում նեղուցը ծածկվում է ջրի 4 մետրանոց ծածկույթով:

Կղզին մայրցամաքին կապող միակ բնական ճանապարհը առաջին անգամ քարտեզների վրա հայտնվել է 1701-ին: 1840-ին դրա վրա կառուցվել է սալաքարե ճանապարհ, որը թույլ է տվել տեղաշարժվել ինչպես հեծյալ, այնպես էլ սայլով: Այժմ ճանապարհի երկարությունը հասնում է 4,5 կիլոմետրի:

Այս փոքրիկ ճանապարհը, սակայն, հղի է լուրջ վտանգով: Դրա 2 կողմերում ժամանակացույցներ են, որոնք ցույց են տալիս մակընթացությունների ժամանակը: Սակայն ամեն տարի ուղևորներից շատերը հայտնվում են արագ ետ վերադարձող ջրի թակարդում: Հատուկ այդ մարդկանց համար ստեղծված են փրկարար աշտարակներ, սակայն մեքենաները փրկել հնարավոր չի լինում:

18453 | 0
Facebook