Խնդրում ենք սպասել...

Միջազգային

53-ամյա Քրուզը որոշել է ամուսնանալ իր 22-ամյա օգնականի հետ

01:03, ուրբաթ, 24 հուլիսի, 2015 թ.
53-ամյա Քրուզը որոշել է ամուսնանալ իր 22-ամյա օգնականի հետ
     Արտասահմանյան ԶԼՄ-ները գրում են, որ 53-ամյա հոլիվուդյան դերասան Թոմ Քրուզը որոշել է չորրորդ անգամ ամուսնանալ։ «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի աստղի ընտրյալը նրա 22-ամյա օգնական Էմիլի Թոմասն է։ Ասում են, որ Թոմը սիրահարված է բրիտանուհուն և մտադիր է ամուսնության առաջարկ անել նրան։ Քրուզը համոզված է, որ 50 տարեկանից հետո կյանքը նոր է սկսվում։
Զույգին մոտ կանգնած աղբյուրները նշում են. «Թոմը խենթանում է Էմիլիի համար։ Նրա զգացմունքները փոխադարձ են։ Բոլորն սպասում են, թե երբ է Թոմը սիրելիին ամուսնության առաջարկ անելու։ Կարծում ենք` դա շատ շուտ տեղի կունենա»։
Լրագրողներին հայտնի է դարձել, որ Թոմի և Էմիլիի միջև սերը ծագել է «Mena» թրիլերի նկարահանումների ընթացքում։ Ֆիլմը մեծ էկրան դուրս կգա 2017 թվականին։
10503 | 0
Facebook