Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Յութուբյան ալիքներ, որոնք ճանաչողական մեծ նշանակություն ունեն

17:31, կիրակի, 19 հուլիսի, 2015 թ.
Յութուբյան ալիքներ, որոնք ճանաչողական մեծ նշանակություն ունեն

Ներկայացնում ենք գիտաճանաչողական մի շարք յութուբյան ալիքներ, որոնք հիանալի հնարավորություն են տալիս անվճար ստանալ տարաբնույթ գիտելիքներ:
     «ՊոստՆաուկա» - սա համանուն պորտալի տեսադարանն է: Այստեղ դասախոսները, գիտնականներն ու գիտաշխատողները խոսում են հայտնի ու մինչ այժմ չբացահայտված երևույթների մասին:

«Նաուչպոկ» - այստեղ նկարազարդումների միջոցով շատ մատչելի կերպով բացահայտվում են տարբեր փաստեր:

«Գիտություն և տեխնիկա» - այս կայքում հավաքված են անգլալեզու ճանաչողական հայտնի տեսադարանների հաղորդումները:

«TED RUS» - սա հանրահայտ TED միավորման` ռուսերեն թարգմանած տեսաֆիլմերի հանրագումարն է:

«Սա աշխատում է»- այստեղ կարելի է գտնել հսկայական քանակությամբ գիտահետազոտական նյութերի թարգմանություններ:

«Պարզ գիտություն»- երեխաների շրջանում հայտնի Դենիս Մոխովի քիմիայի և ֆիզիկայի բնագավառներում գիտական փորձարկումների մասին պատմող ալիք է, որոնք հետաքրքիր կլինեն ոչ միայն երեխաներին, այլև մեծահասակներին:

«Օբրազովաչի դասախոսությունները»- ճանաչողական տեսահոլովակներ գիտության այս կամ այն բնագավառից` գրեթե բոլոր թեմաներով:

14287 | 1
Facebook