Խնդրում ենք սպասել...

Համացանց

Նախագահի մամուլի քարտուղարը պաշտոնից ազատման դիմում է գրել

13:43, շաբաթ, 18 հուլիսի, 2015 թ.
Նախագահի մամուլի քարտուղարը պաշտոնից ազատման դիմում է գրել

ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել: Նա «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Սիրելի՛ գործընկերներ, հայտնում եմ ձեզ, որ այսօր ես դիմում եմ ներկայացրել Հանրապետության նախագահին՝ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից ինձ ազատելու խնդրանքով: Ասեմ, որ աշխատանքի հրավեր եմ ստացել և ցանկություն ունեմ տեղափոխվել մասնավոր հատված՝ զբաղվելու գործարար նախագծերով: Շնորհակալ եմ բոլորիդ այս տարիների համատեղ աշխատանքի համար: Շնորհակալ եմ սրտացավության, փոխըմբռնման և համագործակցության համար:

Մինչ նոր հանդիպում: Իսկ մինչ այդ՝ վաղվանից արձակուրդ, առագաստներ, սարեր, քամի, երկինք և բազում այլ տարերքներ..»:

Սիրելի՛ գործընկերներ,հայտնում եմ ձեզ, որ այսօր ես դիմում եմ ներկայացրել Հանրապետության Նախագահին՝ Նախագահի մամուլի քար...

Posted by Арман Сагателян on 18 Հուլիս, 2015
7527 | 1
Facebook