Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ջոնի Դեփը 4.2 միլիոն եվրո արժողությամբ կղզի է գնել

15:23, ուրբաթ, 17 հուլիսի, 2015 թ.
Ջոնի Դեփը 4.2 միլիոն եվրո արժողությամբ կղզի է գնել

Երկու օր առաջ հոլիվուդյան հայտնի դերասան Ջոնի Դեփը 4.2 միլիոն եվրո արժողությամբ կղզի է գնել Հունաստանում: Այս մասին գրում է «The Pappast Post»-ը:

Աղբյուրը նշում է, որ 52-ամյա դերասանը գնել է Էգեյան ծովում տեղակայված Ստրոգգիլո (թարգմանաբար՝ կլոր) կղզին, որը բնակեցված չէ և զբաղեցնում է 0.2 քառակուսի կիլոմետր տարածք: Գործարքի միջնորդ է հանդիսացել Մեծ Բրիտանիայում անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող «Proto Organization»-ը, որի միջոցով որոշ ժամանակ առաջ հանրահայտ դերասաններ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը գնել էին կղզի Իոնական ծովում:

Աղբյուրը նշում է, որ այժմ Ջոնի Դեփը գտնվում է Ավստրալիայում և զբաղված է «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի նոր մասի նկարահանումներով: Հունաստան մեկնել Դեփը պատրաստվում է հուլիս ամսվա վերջին:

14748 | 0
Facebook