Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանը «Մանկական եվրոտեսիլ»-ին կներկայացնի Միքայել Վարոսյանը

17:10, երեքշաբթի, 14 հուլիսի, 2015 թ.
Հայաստանը «Մանկական եվրոտեսիլ»-ին կներկայացնի Միքայել Վարոսյանը
     «Մանկական եվրոտեսիլ» երգի միջազգային հեղինակավոր մրցույթին այս տարի Հայաստանը կներկայացնի Միքայել Վարոսյանը: Միքայելի ամենամեծ երազանքն արդեն իրականություն է. նա 2012-ից սկսած մասնակցել է «Մանկական եվրոտեսիլ»-ի հայաստանյան բոլոր փուլերին, սակայն բաղձալի երազանքին հասնելու համար մի քանի տասնորդական միավորներ չեն բավականացրել: Այս տարի Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ՝ հենց նա կլինի հայաստանյան պատվիրակն այդ մրցույթում: 12-ամյա Միքայելը երաժշտության ասպարեզում իր առաջին քայլերն արել է դեռևս 6 տարեկանից, սկսել է երաժշտական կրթություն ստանալ, հետագայում՝ մասնակցել միջազգային մրցույթների: Միքայելը 2013-ից մասնակցում և ամենատարբեր մրցանակներով է վերադառնում Հայաստան: Նա 2012-ին մասնակցել է «Նոր ալիք» մրցույթի հայաստանյան ընտրական փուլին: 2013-ին մասնակցել է Բուլղարիայի Վառնա քաղաքում կայացած մանկական միջազգային «Golden Sparkles» մրցույթ-փառատոնին, որտեղ նա միաժամանակ 3 մրցանակի է արժանացել՝ կատարողական մրցույթում 2-րդ տեղ է զբաղեցրել, երգի մրցույթում՝ 3-րդ, ինչպես նաև արժանացել է մրցույթի «Ամենագրավիչ մասնակից» հատուկ մրցանակին: 2014 թվականին Միքայելը մասնակցել է Վիտեբսկ քաղաքում անցկացվող «Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթին, որտեղ ներկայացրել է Հայաստանը և գրավել 3-րդ տեղը: Միքայելը նկարահանվել է ռեժիսոր Արմեն Ռոնովի ֆիլմում, կրկնօրինակել և հնչյունավորել մի շարք մուլտֆիլմեր և ֆիլմեր: 2014 թվականից նա իրեն սկսել է փորձել նաև հեռուստատեսային աշխարհում և սկսել է վարել «Փազլ» մանկական հաղորդումը: Միքայելը շատ է սիրում Մայքլ Ջեքսոնի և Բրունո Մարսի երգերը և ակտիվ հետևում է նրանց երաժշտական գործունեությանը:
8834 | 0
Facebook