Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Ոստիկանությունը շարունակում է վախեցնել հունիսի 23-ին բերման ենթարկված ակտիվիստներին

16:25, երկուշաբթի, 13 հուլիսի, 2015 թ.
Ոստիկանությունը շարունակում է վախեցնել հունիսի 23-ին բերման ենթարկված ակտիվիստներին
     Վերջին մեկ ամսում Երևանում տեղի ունեցած իրադարձությունները լրջորեն անհանգստացրել են ՀՀ ոստիկանությանը: Ակնհայտ սխալների արդյունքում, ոստիկանությունն ուղղակիորեն չկարողացավ կասեցնել բողոքի ակցիայի ընդլայնումը: Հաշվի առնելով նախորդ սխալները և սպասվող նոր ցնցումները, ոստիկանությունը որոշել է հենց «բնում խեղդել» նոր դժգոհությունները:
     Ասում են` իրավապահներն այցելում են Բաղրամյան պողոտայից հունիսի 23-ին բերման ենթարկված և ազատ արձակված ավելի քան 200 քաղաքացիների բնակարաններ և սպառնում, թե բողոքի հետագա ցույցերին մասնակցելու դեպքում խստագույնս կպատժվեն: Ավելին, ոմանց հիշեցնում են անցյալի ինչ-որ գործերի մասին ու այդկերպ ևս զգուշացումներ անում: Ասում են նաև, որ ակտիվիստներից շատ քչերն են զգուշանում այս ամենից և ի պատասխան, տեղեկացնում, որ շարունակելու են ավելի ակտիվ մասնակցել բողոքի ցանկացած ակցիայի:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
6874 | 3
Facebook