Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ալեգրին երկարաձգել է պայմանագիրը «Յուվենթուս»-ի հետ

00:17, չորեքշաբթի, 08 հուլիսի, 2015 թ.
Ալեգրին երկարաձգել է պայմանագիրը «Յուվենթուս»-ի հետ
     Թուրինի «Յուվենթուս»-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ ակումբի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկ տարով երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ։ Հիմա մարզչի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2017 թվականը։
     Հիշեցնենք, որ իր մեկնարկային մրցաշրջանում Ալեգրին դուբլի հեղինակ է դարձել՝ հաղթելով Իտալիայի առաջնությունը և գավաթը։ Դա տեղի է ունեցել առաջին անգամ՝ 1995 թվականից ի վեր։ Բացի այդ թիմը հասավ մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։
     Հիշեցնենք նաև, որ Ալեգրին «Յուվենթուս»-ի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Անտոնիո Կոնտեին։
4380 | 0
Facebook