Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Առաջվա քաղմասը չի, հիմա էնտեղ սուրճ, թեյ…. Վալերի Օսիպյան

14:20, երեքշաբթի, 07 հուլիսի, 2015 թ.
Առաջվա քաղմասը չի, հիմա էնտեղ սուրճ, թեյ…. Վալերի Օսիպյան

Երեկ Ազատության հրապարակում, ցուցարար կանանցից մեկը հեռվից հեռու վիճում էր Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ: Նա բողոքում էր, թե «անմեղ մարդկանց» տանում ոստիկանություն, ծեծում են: Փոխստիկանապետի դիտարկմանը, թե` «դուք ինքներդ էնտեղ եղե՞լ եք», կինը պատասխանեց. «չէ, դա կարևոր չի…»: «Բա որ չեք եղել, ի՞նչ գիտեք` ինչ են անում. հիմա էնտեղ ամեն հարմարություն կա, առաջվա քաղմասը չի` սուրճ, թեյ…»,- կատակեց Օսիպյանը: Իսկ տիկնոջը, ում կարծես, չգոհացրեց վերջինի պատասախանը, շարունակում էր պնդել, թե «եթե Սերժն էդքան ռիսկով ա, թող ինքը գա, կանգնի ժողովրդի առաջ և պատասխան տա»: Իսկ Օսիպյանն, ով սկսել էր «վատ» լսել հեռվից, անընդհատ առաջարկում էր ցուցարարին` մոտենալ իրեն և մոտիկից բողոքել: Մինչդեռ տիկինն անդրդվելի էր. նա գերադասեց հեռվից ասել իր ասելիքը:
     Հավաքված ցուցարարներն էլ, ովքեր տեղեկացել էին, որ Դավիթ Սանասարյանը որոշել է հացադուլ անել, դժգոհեցին. «Սերժը «Օջախում» հիմա քեֆ է անում, էսի ստեղ` հացադուլ, թե ասա նրա շատ պետքն ա՞, թե ինչ կլինես»:

7220 | 3
Facebook