Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուս զինծառայողների մարտական պատրաստվածության անսպասելի ստուգում է իրականացվում Հայաստանում. «ՏԱՍՍ»

13:11, երեքշաբթի, 07 հուլիսի, 2015 թ.
Ռուս զինծառայողների մարտական պատրաստվածության անսպասելի ստուգում է իրականացվում Հայաստանում. «ՏԱՍՍ»

Հայաստանում ռուս զինվորականների մարտական պատրաստվածության անսպասելի ստուգումներ են սկսվել: Այս մասին հաղորդում է ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:

«Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) հանձնաժողովը՝ ՀՌՕ-ի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Իգոր Տուրչենյուկի գլխավորությամբ սկսել է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի մարտական պատրաստվածության ստուգումները»,- հաղորդվում է ՌԴ ՊՆ տարածած հայտարարության մեջ:

Տագնապի ազդանշանով ոտքի հանված ստորաբաժանումների գործողություններին հետևելու են «Նավոդչիկ 2» անօդաչու թռչող սարքի օգնությամբ արվող տեսանկարահանման միջոցով: Անսպասելի կերպով սկսված այս ստուգման ժամանակ ուսումնասիրվելու են Էրեբունու ավիացիոն զորամասի և Գյումրու ռազմաբազայի զինվորականների ռազմական պատրաստվածությունը:
6564 | 0
Facebook