Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մենք դեմ ենք, չպետք է նման բան աներ. ակտիվիստները` բերանը կարած երիտասարդի մասին

13:01, երեքշաբթի, 07 հուլիսի, 2015 թ.
Մենք դեմ ենք, չպետք է նման բան աներ. ակտիվիստները` բերանը կարած երիտասարդի մասին
     Ազատության հրապարակում նստացույց անող երիտասարդները ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով ցուցարարներից մեկի` Հովհաննեսի (մականունը` Չուգուն), բերանը կարելու եղանակով իր բողոքն արտահայտելուն, ասացին, որ այդ քայլը ոչ միայն սխալ էր, այլև անիմաստ: Նրանց խոսքով, եթե այդ ամենն արվել է իշխանությունների կամ ժողովրդի ուշադրությանն արժանանալու համար, ապա իզուր է, քանզի ոչ ոքի չի հետաքրքում` ով կմեռնի, ով մնա: «Մենք դեմ ենք, չպետք է ընդհանրապես նման բան աներ: Նման եղանակով բողոք արտահայտելը կարող է շատ վտանագավոր հետևանքներ ունենալ»:
     Հիշեցնենք` երեկ Ազատության հրապարակում էլեկտրաէներգիայի սակագնի դեմ բողոքի նստացույց արած ակտիվիստներից մեկն այսօր առավոտյան կարել էր բերանը` ի նշան բողոքի:
3992 | 0
Facebook