Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արթուր Թովմասյանը՝ Ուսանողական խաղերի ոսկե մեդալակիր

11:36, երեքշաբթի, 07 հուլիսի, 2015 թ.
Արթուր Թովմասյանը՝ Ուսանողական խաղերի ոսկե մեդալակիր
     Հարավային Կորեայի Կվանջու քաղաքում ընթացող Ուսանողական խաղերի շրջանակներում այսօր տեղի ունեցավ սպորտային մարմնամարզության առաձին գործիքների վրա վարժությունների եզրափակիչ փուլը: Օղակների վրա վարժություններում Հայաստանը ներկայացնում էր 23-ամյա Արթուր Թովմասյանը, ով որակավորման փուլում վաստակած 15,75 միավորով եզրափակիչ էր դուրս եկել առաջին տեղով։ Եվ ահա, Կվանջուում ավարտվեց օղակների վրա վարժությունների եզրափակիչը, որտեղ Թովմասյանը վաստակած 15,5 միավորով հռչակվեց հաղթող:
    
     1․ Արթուր Թովմասյան՝ Հայաստան՝ 15,5 միավոր
     2. Իգոր Ռադիվիլով՝ Ուկրաինա՝ 15,266 միավոր
     3. Իբրահիմ Չոլակ՝ Թուրքիա ՝ 15,133 միավոր:
3314 | 0
Facebook