Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը շարունակում է զինել ուկրաինացի անջատականներին. ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար

10:20, երեքշաբթի, 07 հուլիսի, 2015 թ.
Ռուսաստանը շարունակում է զինել ուկրաինացի անջատականներին. ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մեղադրել է Ռուսաստանին՝ Մինսկի համաձայնագրի դրույթներն անտեսելու և ուկրաինացի անջատականներին զինել շարունակելու համար:

«Ռուսաստանը շարունակում է զգալի չափերի օգնություն ցուցաբերել Ուկրաինայի արևելյան հատվածում գտնվող անջատականնրին՝ նրանց տրամադրելով ժամանակակից ծանր զինտեխնիկա, մասնավորապես` հակաօդային պաշտպանության համակարգեր, հրետանի և տանկեր, ինչպես նաև շարունակում է մարզել անջատականներին»,- հայտարարել է Ստոլտենբերգը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը գերմանական թերթերից մեկին տրված իր հարցազրույցի ժամանակ հայտնել էր, որ Ռուսաստանն ու Արևմուտքը շարունակում են գտնվել սառը պատերազմի մեջ և այդ իրավիճակը դեռ երկար կարող է շարունակվել:
5058 | 0
Facebook