Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆորմուլա 1-ի եռակի չեմպիոնն անվճար ավտոլվացման դիմաց տվել է գավաթները

23:28, երկուշաբթի, 06 հուլիսի, 2015 թ.
Ֆորմուլա 1-ի եռակի չեմպիոնն անվճար ավտոլվացման դիմաց տվել է գավաթները
     Ֆորմուլա 1-ի եռակի չեմպիոն Նիկի Լաուդան փոխանակել է իր նվաճած գավաթները՝ մեքենան ցմահ անվճար լվանալու դիմաց։ Նա այս մասին ասել է` մեկնաբանելով «Mercedes»-ի արշավորդ Լուիս Հեմիլթոնի դժգոհությունը՝ ժամանակակից գավաթների արտաքին տեսքի շուրջ։ «Իմ ժամանակ գրեթե բոլոր գավաթները նույնպես տհաճ տեսք ունեին, բայց ես գործ չունեի դրանց հետ։ Ավտոլվացման կետերից մեկի սեփականատիրոջն ասացի, որ եթե նա մինչև կյանքիս վերջ ինձ համար անվճար մեքենա լվանա, կարող է վերցնել բոլոր գավաթները»,- ասել է Լաուդան՝ ավելացնելով, որ ավտոլվացման կետի սեփականատերը համաձայնել է։
     66-ամյա ավստրիացին, սակայն, նշել է, որ զրկվել է այդ իրավունքից սեփականատիրոջ մահվան և հետագայում ավտոլվացման կետի՝ լիցքավորման կայանի վերածվելու պատճառով։ Գավաթները վերադարձվել են Լաուդային, սակայն ավելի ուշ նրա երեխաները վաճառել են դրանք eBay-ով։
8330 | 0
Facebook