Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինն ու Ցիպրասը հեռախոսազրույց են ունեցել

17:01, երկուշաբթի, 06 հուլիսի, 2015 թ.
Պուտինն ու Ցիպրասը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Հունաստանի նախագահ Ալեքսիս Ցիպրասը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Հունաստանի հանրաքվեի արդյունքները: Այս մասին հաղորդվում է Կրեմլի պաշտոնական կայքում:

«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Հունաստանում՝ միջազգային վարկատուների ներկայացրած պահանջներին համաձայնվելու կամ դրանք մերժելու համար կայացած հանրաքվեի արդյունքները, ինչպես նաև ռուս-հունական երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր»,- հաղորդվում է Կրեմլի տարածած հայտարարության մեջ:

Հաղորդվում է նաև, որ ՌԴ նախագահ Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հունաստանին՝ երկրի առջև ծառացած խնդիրների լուծման ճանապարհին:

5509 | 0
Facebook