Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պայքարը նոր թափ է առնելու. Մաքսիմ Սարգսյանն ու բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

15:36, երկուշաբթի, 06 հուլիսի, 2015 թ.
Պայքարը նոր թափ է առնելու. Մաքսիմ Սարգսյանն ու բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Արաբկիրի ոստիկանության բաժին բերման են ենթարկվել մի խումբ ցուցարարներ և «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները:
     Նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը` խոսելով ոստիկանության գործողությունների և իրենց հետագա անելիքների մասին, նշել է, որ նախաձեռնության անդամները շուտով պայքարի հետագա քայլերի ու գործողությունների մասին հայտարարություն կտարածեն: «Պայքարը նոր թափ է առնելու, և մենք շարունակելու ենք պայքարել մեր բարձրացրած երեք պահանջներին հասնելու համար… Ոստիկանությունն այսօր ընտրեց շատ վատ մեթոդ և օգտվեց առիթից: Ընտրեցին այն ժամը, երբ ցուցարարների թիվը շատ քիչ էր և, փաստորեն, կրկին ուժ կիրառեցին խաղաղ ցուցարարների նկատմամբ: Հաշվի առնելով, որ գիշերն այդտեղ մնացածները պետք է գնան տուն, նրանց փոխարինողները ֆիզիկապես չէին հասցրել տեղավորվել ոստիկանության տված ժամկետներում՝ 30 րոպեի մեջ»,- ասել է Մաքսիմ Սարգսյանը` տեղեկացնելով, որ բերման ենթարկվածների նկատմամբ ոստիկանների կողմից ոչ միայն ուժ է կիրառվել, այլև եղել են կոնկրետ հարվածներ:
    
     Ի դեպ, «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները տեղեկացնում են, որ բերման ենթարկվածներին քիչ առաջ ազատ են արձակել ոստիկանության Արաբկիրի բաժնից:

6284 | 0
Facebook