Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսական «РИА Новости»-ի անդրադարձը՝ Երևանում քիչ առաջ տեղի ունեցած դեպքերին

14:40, երկուշաբթի, 06 հուլիսի, 2015 թ.
Ռուսական «РИА Новости»-ի անդրադարձը՝ Երևանում քիչ առաջ տեղի ունեցած դեպքերին

Ռուսական «РИА Новости» կայքը, անդրադառնալով Երևանում ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումներին՝ ուղղված պողոտան բացելուն և երթեկությունը վերականգնելուն, գրում է.

«Երևանում ոստիկանությունն սկսեց ցրել Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքող մարդկանց ցույցը: Ոստիկանները նախ իրենց վերահսկողության տակ վերցրին ցուցարարների տեղադրած բարիկադները: Դրանից հետո ցուցարարները կենդանի պատ կազմեցին ոստիկանների դիմաց, սակայն վերջինները կարողացան հանել նրանց այդտեղից: Այն ցուցարարները, ովքեր այդ գործողությունների ընթացքում դիմադրություն ցույց տվեցին, ոստիկանությունը բերման ենթարկեց:

Հիշեցնենք, որ այսօր Երևանի ոստիկանությունը Բաղրամյան պողոտայում գտնվող ցուցարարներին մինչև ժամը 12:30-ը ժամանակ էր տվել, որպեսզի ազատեն պողոտան և վերականգնեն երթևեկությունը»:
13433 | 0
Facebook