Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վստահ եմ` նախաձեռնության առաջին փուլի տղաները կմտնեն երկրորդ փուլ և կգնան առաջ. Գառնիկ Իսագուլյան

14:28, երկուշաբթի, 06 հուլիսի, 2015 թ.
Վստահ եմ` նախաձեռնության առաջին փուլի տղաները կմտնեն երկրորդ փուլ և կգնան առաջ. Գառնիկ Իսագուլյան

«Այն խնդիրները, ինչ դրել էին իրենց առջև նախաձեռնության առաջին փուլի անդամները, կարծում եմ` կատարեցին, մնում էր անցնել հաջորդ փուլին: Իրավունք էլ չունեին երկար փակ պահել փողոցը: Վերջին օրերին արդեն քաղաքը կաթվածահար էր լինում, որը երկար թույլ տալ չէր կարելի: Այդպես էլ պետք է լիներ, ոստիկանները զգուշացրել էին, որ ցուցարարներն ինքնակամ բացեն փողոցը, և դա չանելու հետևանքով ստիպված իրենք նման քայլի գնացին: Ոստիկանությունը հակասահմանադրական քայլի չի գնացել: Արդեն ամեն ինչ վերածվում էր շոուի»,- Բաղրամյան պողոտայում ասել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը` հավելելով, որ լավ կլինի նախագահը երկրորդ անգամ փորձի երկխոսության հրավիրել նախաձեռնության անդամներին:
     «Իրենք վստահ չէին, որ կարող էին մտնել երկրորդ փուլ և մասնագետներով ապացուցել, որ այն, ինչ տեղի է ունեցել, չարաշահումների արդյունքում է եղել, և բարձրացումը արդարացված չէ: Այդ հնարավորությունը նրանց տրված էր և նրանք պետք է գնային այդ փուլին»,- դիտարկեց Իսագուլյանը:
     Նա համոզմուքն հայտնեց, որ նախաձեռնության առաջին փուլի տղաները կմտնեն երկրորդ փուլ և կգնան առաջ:

3237 | 0
Facebook