Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մարդկանց զոմբիացումից հանելու համար մասնագետներ են պետք, որը Հայաստանը չունի. հոգեթերապևտ

15:20, երկուշաբթի, 06 հուլիսի, 2015 թ.
Մարդկանց զոմբիացումից հանելու համար մասնագետներ են պետք, որը Հայաստանը չունի. հոգեթերապևտ

Այսօր 700-ից անց են Հայաստանում կատարված ինքնասպանությունների դեպքերը: Այս մասին այսօր համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեցին Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանն ու հոգեթերապևտ, նարեկաբույժ Արմեն Ներսիսյանը:

Հոգեթերապևտը խոսեց աղանդների հետևանքով առաջացած հոգեկան շեղումների ու հիվանդությունների մասին: Նրա խոսքով նմանատիպ շեղումները, որոնք հիմնված են դավանաբանության վրա, դեղորայքը չի օգնում: «Աղանդավորությունը ճշմարիտ հավատի հետ կապ չունի: Այն այդ հավատի քողի ներքո բիզնես է նեկայացնում: Երբ որ սխալ է մեկնաբանվում կամ սխալ մատուցվում, ունենում է անդառնալի հետևանք: Եթե մենք, օրինակ, մարդուն ուսուցանենք սխալ քիմիա, ֆիզիկա կամ այլ գիտություններ, մարդը դրանից շեղում չի ստանա, իսկ սխալ դավանաբանության մեկնությունից կարող է շատ տխուր հետևանքներ լինել»,- ասաց մասնագետը:

Արմեն Ներսիսյանը ներկայացրեց իր հիվանդերից մեկի նամակը, որտեղ վերջինը խոստովանել է, թե ինչպես է աղանդի պատճառով աստիճանաբար հեռացել իր ընտանիքի անդամներից. «Սկզբում շատ լավ էի զգում ինձ, մտածում էի` այստեղից լավ տեղ չկա, որ մեզնից այն կողմ աշխարհ չկա, որ մենք ինչպես ցանկանանք, Աստված այնպես էլ կանի: Մենք Աստծո որդիներն ենք որ մենք աշխարհի վերջն ենք, մենք բոլոր անդամներով միմյանց կապված ենք: Բայց այս ընթացքում ես չնկատեցի, թե ինչպես իմ սիրտը սառում է, ու սառում է իմ հարազատների նկատմամբ ու ես դառնում եմ անտարբեր և, որ ես այդ ամենը չգիտակցելով ինձ ավելի վեր եմ դասում մյուսներից: Ես գիտեի որն է չարն ու բարին, բայց ես ինքս չէի կարողանում դա գործածել: Սառեցի քրոջս, մորս, եղբորս հանդեպ…»:

Հոգեթերապևտը գտնում է, որ մարդկանց զոմբիացումից հանելու և բուժելու համար հատուկ մասնագետներ են պետք, որը Հայաստանը չունի: «Նման մասնագետներ պետությունը չի պատրաստում, քանզի համարում է, որ դա կարևոր չէ»:

3958 | 0
Facebook