Խնդրում ենք սպասել...

Համացանց

Հեսա ասելու են` Բաղրամյանը փակ էր, մինչև շրջանցեցինք, Ծիծեռնակաբերդը վառվեց. Ս. Սաֆարյան

10:15, երկուշաբթի, 06 հուլիսի, 2015 թ.
Հեսա ասելու են` Բաղրամյանը փակ էր, մինչև շրջանցեցինք, Ծիծեռնակաբերդը վառվեց. Ս. Սաֆարյան

«Հեսա ասելու են` չենք հասցրել ժամանակին մարենք կրակը, որովհետև Բաղրամյան պողոտան փակ է, ու մինչև շրջանցեցինք, Ծիծեռնակաբերդը վառվեց: Էնքան կանխատեսելի է....»,- ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը` անդրադառնալով Ծիծեռնակաբերդի հարակից տարածքում բռնկված հրդեհին:
    
     Հիշեցնենք` երեկ ուշ երեկոյան ԱԻՆ ահազանգ էր ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղիում` «Դալմա Գարդեն Մոլ»-ին հարակից տարածքում, այրվում է խոտածածկ տարածք:
     Դեպքի վայր էր մեկնել չորս մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
     Հայտարարվել էր հրդեհի բարդության «Բիս 1» աստիճան:
     Հրդեհը մեկուսացվել էր ժամը 22.37-ին, մարվել՝ 23.01-ին: Այրվել էր մոտ 15 հա բուսածածկ տարածք:
     Լուսանկարը` Հարություն Զուլումյանի:

11814 | 2
Facebook