Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեյվեյզերը կզրկվի Պակյաոյի դեմ մենամարտում նվաճած գոտուց

23:32, կիրակի, 05 հուլիսի, 2015 թ.
Մեյվեյզերը կզրկվի Պակյաոյի դեմ մենամարտում նվաճած գոտուց
     WBO-ն կզրկի ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեյզեր կրտսերին կիսամիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսից։ Կազմակերպության ներկայացուցիչների խոսքով՝ բռնցքամարտիկը չի կարող միաժամանակ տիրել տարբեր քաշային կարգերի չեմպիոնական տիտղոսների։ Բացի այս գոտուց, Մեյվեյզերն առաջին միջին քաշային կարգում WBC և WBA վարկածներով աշխարհի չեմպիոն է։ Բացի այդ, աշխարհի ամենահարուստ մարզիկը հարկ չի վճարել Մենի Պակյաոյի հետ մենամարտում վաստակած 200 հազար դոլարի համար։ Հենց այդ մենամարտում էլ Մեյվեյզերը տիրացել է այս գոտուն։ Նշեքն, որ WBO-ն պաշտոնապես կզրկի Մեյվեյզերին այդ գոտուց երկուշաբթի օրը՝ գոտին փոխանցելով ամերիկացի Թիմոթի Բրեդլիին։
10051 | 0
Facebook