Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Համացանցում է հայտնվել ԱՄՆ սենատորներից մեկի և Ուկրաինայի վարչապետ Յացենյուկի գաղտնի նամակագրությունը

14:42, կիրակի, 05 հուլիսի, 2015 թ.
Համացանցում է հայտնվել ԱՄՆ սենատորներից մեկի և Ուկրաինայի վարչապետ Յացենյուկի գաղտնի նամակագրությունը

Ուկրաինայի ՆԳ նախկին նախարար Լեոնիդ Կոժարան համացանցում հրապարակել է ԱՄՆ սենատոր Ռիչարդ Ջեյ Դուբրինի՝ Ուկրաինայի ներկայիս վարչապետ Արսենի Յացենյուկին ուղարկված սկանդալային նամակը: Ինչպես գրում է «Комсомольская правда»-ն, ամերիկացին իր նամակի մեջ կասկած է հայտնել Պետրո Պորոշենկոյի՝ ուկարիանական կառավարության որոշ նախարարներին պաշտոնանկ անելու որոշման վերաբերյալ:

«Ես գրում եմ Ձեզ, որպեսզի վստահեցնեմ, որ Միացյալ Նահանգների Սենատը շարունակում է վստահել Ձեզ և կիսում է Ձեր անհանգստությունը՝ կապված նախագահ Պորոշենկոյի՝ կառավարության մի շարք նախարարներին պաշտոնանկ անելու որոշման հետ. այն նախարարների, որոնք նվիրված են ձեր երկրում ժողովրդավարության զարգացման գործին»,- նշված է Յացենյուկին ուղղված նամակում:

Սենատորը առանձնացրել է հատկապես Ուկրաինայի գյուղատնտեսության նախարար Ալեկսեյ Պավլենկոյին՝ նշելով, որ նրա պաշտոնանկությունը կհանգեցնի ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության վատթարացմանը:

5760 | 0
Facebook