Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նոր Նորքում և Մալաթիա Սեբաստիայում ջուր չի լինելու

18:15, կիրակի, 05 հուլիսի, 2015 թ.
Նոր Նորքում և Մալաթիա Սեբաստիայում ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 6-ին` ժամը 9.00-21.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ և 8-րդ զանգվածների ջրամատակարարումը:
    
     Հուլիսի 6-ին` ժամը 10.00-22.00 կդադարեցվի նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Սեբաստիայի փողոցի 98-136 զույգ համարների, Մանուկյան, Մամիկոնյան փողոցների, Շահումյան 4-րդ փողոցի` իր նրբանցքներով, Ջիվանու փողոցի` իր նրբանցքներով, «Ռազմական Ոստիկանության» թիվ 20440 զորամասի ջրամատակարարումը:
    
     Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

5359 | 1
Facebook