Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բժեզինսկին նշել է Պուտինի վատ գծերը և համեմատել նրան Հիտլերի հետ

13:23, կիրակի, 05 հուլիսի, 2015 թ.
Բժեզինսկին նշել է Պուտինի վատ գծերը և համեմատել նրան Հիտլերի հետ

ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Զիբգնև Բժեզինսկին գերմանական «Spiegel» պարբերականի հետ հարցազրույցում խոսելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադոլֆ Հիտլերի բնավորությունների ընդհանուր գծերի մասին՝ նշել է, որ Պուտինը հասարակ «խաղացող» է, ում հետաքրքրում է հարստություն կուտակելը:

«Կարծում եմ, որ Պուտինի և Հիտլերի միջև որոշ ընդհանուր գծեր կան, բայց տարբերություններ էլ կան: Հիտլերն, օրինակ, երբևիցե մտահոգված չի եղել հարստություն դիզելու խնդրով, իսկ Պուտինը հետաքրքրված է հարստանալով: Հենց հարստություն կուտակելու ձգտումն էլ «կայունացնում» և «սառեցնում է» Ռուսաստանի նախագահի կրքերը: Սակայն ամենավտանգավորն այն է, որ նա խաղացող է»,- նշել է քաղաքագետը:

Բժեզինսկին ասել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև նոր սառը պատերազմյան իրավիճակ է ստեղծվել և այն տևելու է այնքան երկար, որքան դա տևեց ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև: «Կարծում եմ, սակայն, որ Պուտինն այնքան խելամիտ է, որ այլընտրանքային տարբերակներ կմշակի մինչև իրավիճակի՝ ավելի վատթարանալը»,- հայտնել է Բժեզինկսին և հավելել, որ Պուտինն օժտված է «բնազդային խորամանկությամբ» և փորձով: «Պուտինը գրեթե գիտակցաբար իր դեմ տրամադրեց հարևան երկրի ավելի քան 40 միլիոնանոց բնակչությանը, որը մինչև վերջերս Ռուսաստանի նկատմամբ թշնամանք չէր ցուցաբերում»,- հավելել է քաղաքական գործիչը:

5878 | 3
Facebook