Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ոչ թալանին» նախաձեռնության կոչը` քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից տուժածներին

13:01, կիրակի, 05 հուլիսի, 2015 թ.
«Ոչ թալանին» նախաձեռնության կոչը` քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից տուժածներին
     «Ոչ թալանին» նախաձեռնությունը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել.
    
     Հարգելի հայրենակիցներ, ինչպես գիտեք մեր պահանջներից մեկը հունիսի 23-ին քաղաքացիական հագուստով ոստիկաններին պատժելն է, ովքեր ապօրինի կերպով բռնի ուժ են կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամ։
     Սակայն իշխանությունները ընդամենը որոշել են պատժել միայն լրագրողների նկատմամբ բռնություն կատարած ոստիկաններին։
     Ուստի առաջարկում ենք․
     1. Այն քաղաքացիները, ովքեր տուժել են հուլիսի 23-ին տեղի ունեցած ոստիկանական ապօրինի գործողություններից և կարող են ճանաչել նկարում պատկերված քաղաքացիական հագուստով ոստիկաններին, որոնք ուժ են կիրառել, գրել մեր էջին, կամ անանուն ուղարկել հաղորդագրություն՝ [email protected] էլեկտրոնային հասցեին։
     2. Այս մարդկանց մասին տեղեկություն՝ անուն ազգանուն, աշխատանքի վայր և այլ մանրամասներ ունենալու դեպքում, խնդրում եմ նույնպես ուղարկել էլեկտրոնային հասցեին։
     Գաղտնիությունը երաշխավորում ենք։
     Բավարար ինֆորմացիա ստանալուց հետո կանցնենք այս պահանջի հաջորդ քայլին։

Հարգելի հայրենակիցներ, ինչպես գիտեք մեր պահանջներից մեկը հունիսի 23-ին քաղաքացիական հագուստով ոստիկաններին պատժելն է, ով...

Posted by ՈՉ Թալանին on Sunday, July 5, 2015
12371 | 10
Facebook