Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քլինթոնը կոչ է արել ԱՄՆ-ին ավելի խելամիտ պահվածք դրսևորել, երբ հարցը վերաբերում է ՌԴ նախագահին

12:42, կիրակի, 05 հուլիսի, 2015 թ.
Քլինթոնը կոչ է արել ԱՄՆ-ին ավելի խելամիտ պահվածք դրսևորել, երբ հարցը վերաբերում է ՌԴ նախագահին

ԱՄՆ նախագահական գալիք ընտրությունների թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է ավելի խելամիտ պահվածք դրսևորի, երբ գործ է ունենում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս»-ը:

«Մենք պետք է շատ ավելի խելացի պահվածք դրսևորենք, երբ գործ ենք ունենում ՌԴ նախագահ Պուտինի և նրա հավակնությունների հետ: Նա բավական բարդ մարդ է»,- հայտարարել է Քլինթոնը:

Հաղորդվում է նաև, որ մոտ մեկ ամիս առաջ ունեցած իր ելույթի ժամանակ Քլինթոնը խոսք էր տվել ամերիկացիներին պաշտպանել նրանց Ռուսաստանից, ԿԺԴՀ-ից և Իրանից սպառնացող վտանգներին:

8736 | 3
Facebook