Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինչպես Չիլին նվաճեց Ամերիկայի գավաթը

12:33, կիրակի, 05 հուլիսի, 2015 թ.
Ինչպես Չիլին նվաճեց Ամերիկայի գավաթը
     Չիլիում երեկ ուշ գիշերը տեղի ունեցավ Ամերիկայի գավաթի եզրափակիչ հանդիպումը։ Մայրցամաքի չեմպիոնի տիտղոսի համար պայքարում էին Չիլիի և Արգենտինայի հավաքականները։ Խաղն անցավ լարված ու անզիջում պայքարում, սակայն հիմնական ժամանակն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։ Լրացուցիչ ժամանակը նույնպես պատկերը չփոխեց։ Հերթը հասավ 11 մետրանոց հարվածաշարին։ 11 մետրանոց հարվածաշարի ընթացքում չիլիացիներից Մատիաս Ֆերնանդեսը, Արտուրո Վիդալը, Չարլես Արանգիսը և Ալեքսիս Սանչեսն անվրեպ իրացրին իրենց հարվածները, իսկ արգենտինացիներից վրիպեցին Գոնսալո Իգուաինը և Էվեր Բանեգան, իսկ Լիոնել Մեսսին գրավեց Բրավոյի դարպասը: Այսպիսով, Չիլին, իր պատմության մեջ առաջին անգամ, դարձավ Ամերիկայի գավաթակիր։
     Հիշեցնենք, որ մրցաշարի բրոնզե մեդալակիր է դարձել Պերուի հավաքականը, որն առավելության է հասել Պարագվայի նկատմամբ: Ամերիկայի գավաթի լավագույն դարպասապահ ճանաչվեց չիլիացի Կլաուդիո Բրավոյին, իսկ լավագույն ռմբարկուներ դարձան չիլիացի Էդուարդո Վարգասն ու պերուացի Պաոլո Գերերոն՝ 4-ական գոլով:
Չիլի - Արգենտինա հանդիպման հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարը
Չիլի - Արգենտինա հանդիպման ողջ տեսագրությունը
5567 | 0
Facebook