Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ողբերգական ավտովթար՝ Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհին. զոհվածներն ու վիրավորները Հոռաթաղի զորամասի սպաներ են

11:08, կիրակի, 05 հուլիսի, 2015 թ.
Ողբերգական ավտովթար՝ Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհին. զոհվածներն ու վիրավորները Հոռաթաղի զորամասի սպաներ են
     Հուլիսի 5-ին` ժամը 06.45-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել այն մասին, որ Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհի 28-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը. կան տուժածներ:
     Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ 2106» մակնիշի 34 AU 222 պ/հ ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Պ-ին (ծնվ. 1992թ.) և Ս. Գ-ին (ծնվ.1994թ.), ովքեր տեղափոխվել են Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր, ինչպես նաև վարորդ Մ. Թ-ի (ծնվ 1987թ.) և ուղևոր Ս. Զ-ի (ծնվ. 1989թ.) դիերը (բոլորը Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղի զ/մ սպաներ, ՀՀ քաղաքացիներ):
9443 | 0
Facebook