Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ոչ այնքան մաթեմատիկան է կարևոր, որքան վերջնագրի բովանդակությունը. Բ. Նավասարդյան

22:23, շաբաթ, 04 հուլիսի, 2015 թ.
Ոչ այնքան մաթեմատիկան է կարևոր, որքան վերջնագրի բովանդակությունը. Բ. Նավասարդյան

Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք իշխանությունը որևէ կերպ կարձագանքի ցուցարարների վերջին որոշմանը, նշել է.

«Կարծում եմ` դա հստակ ուղերձ էր իշխանություններին, որ համբերությունն անվերջ չէ: Պատասխանը մեկը կարող է լինել՝ հռչակված 3 պահանջներից գոնե մեկը կամ երկուսը պետք է կատարվեն անպայման»:

Անդրադառնալով «Ազատության» լրագրողի այն հարցին, թե իր կարծիքով քանի օրում ցուցարարները կհասնեն Բաղրամյան 26, Նավասարդյանը նշել է. «Եթե հաշվի առնենք, որ ոստիկանների և բարիկադների միջև տարածք պետք է լինի, կարծում եմ՝ մեկ ամիս: Այստեղ ոչ այնքան մաթեմատիկան է կարևոր, որքան ինքը՝ բովանդակությունն այդ վերջնագրի: Շատ դժվար է կանխատեսել՝ ինչ է լինելու: Ամեն դեպքում, եթե մարդիկ շարունակեն ակտիվ մասնակցել ակցիային և ակցիան չմարի, ինձ թվում է` ազդեցիկ որոշում է կայացվել»:

3858 | 0
Facebook